Լրացուցիչ

1. Բառերը փոփոխի՛ր և դասավորի՛ր այնպես, որ ստանաս նախադասություններ:

Անտառ, երփներանգ, աշուն, ներկել, գույներ:

Տաճար, հիանալ, զբոսաշրջիկները, Գառնի:

Անկյուն, թաքնվել, գող,մութ մառան, կատու:

Ոհմակ, կեսգիշեր, ոռնոց, գայլեր, լսվել:

Պատուհան, բաց, լցվել, սենյակ,վարդեր, բուրմուք:

2. Գտնել նախադասությունների գլխավոր բառերը՝

Ծառերը աշնանը դանդաղ օրորվում էին:

Մռայլ երկնքում կայծակը երևաց:

Փչեց մեղմ քամին

Տղան պատմեց իր ճամփորդության մասին:

Մենք այգում հավաքում էինք անուշահոտ մրգեր:

Վարդան պապը մանրացնում էր փայտը:

Նավաստիները լողում էին դեպի ափ:

3. Ընդարձակի՛ր նախադասությունները՝

Կրակը թեժացավ:

Աստղերը փայլում են:

Մարին երգում էր:

Ուսուցչուհին բարկացավ:

Երեխաները նվագում էին:

Թողնել մեկնաբանություն